Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խճճված իրավիճակ՝ անորոշ հեռանկարով

Խճճված իրավիճակ՝ անորոշ հեռանկարով
15.11.2018 | 15:19

Football Leaks-ի հրապարակումից հետո ֆրանսիական ֆուտբոլային «Պարի Սեն Ժերմեն» ակումբը կարող է վտարվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Դրա համար հիմք կարող է ծառայել այն, որ ՈՒԵՖԱ-ն վերսկսել է ակումբի նկատմամբ հետաքննությունը՝ կապված հովանավորների գերավճարների հետ: Արանքում ականջները սրած պահում է Մադրիդի «Ռեալը», որ բան է, եթե այնպես չլինի, ձեռքից բաց չթողնի Նեյմարին կամ Մբապեին, իսկ գուցե և միանգամից երկուսին գնելու հնարավորությունը:

Եվրոպական ֆուտբոլային միությունների ասոցիացիան (ՈՒԵՖԱ) վերսկսել է «Պարի Սեն Ժերմենի» առնչությամբ ֆինանսական արդար խաղի կանոնների հետ կապված քննությունը, որը ներդրել էր մի քանի տարի առաջ: L’Equipe-ը հաղորդում է, որ ֆինանսական արդար խաղի կանոններին չհետևելու պատճառով ֆրանսիական ակումբը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Եթե նման սանկցիա կիրառվի, այն կշրջանցի ներկայիս մրցաշրջանը, որի խմբային փուլում ֆրանսիական գրանդը մրցում է իտալական «Նապոլիի», անգլիական «Լիվերպուլի» ու սերբական «Ցրվենա զվեզդայի» հետ:
Կատարցի էմիր Թամիմ ալ-Թանին պատկանող ակումբի նկատմամբ հետաքննության վերսկսման առիթ է հանդիսացել Fotball Leaks-ի անկախ լրագրողների կազմակերպության հրապարակումը, որում բերվում են փաստաթղթեր, համաձայն որոնց, կատարցի էմիրը գնել է ֆուտբոլային ակումբն ու Ֆրանսիայում հիմնել BeIn Sports մարզական ալիքը ի փոխանակում այն խոստման, որ Կատարը կստանա 2020 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը: Իսկ խոստում տվածը ոչ այլ ոք է, եթե ոչ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին:


Պայմանագրի կատարման երաշխավոր է հանդիսացել Միշել Պլատինին, որն այն ժամանակ գլխավորում էր ՈՒԵՖԱ-ն, իսկ հետագայում հավակնում էր ՖԻՖԱ-ի նախագահի պոստին ու Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ ութ տարով հեռացված է ֆուտբոլային աշխարհի գործերից:
Վերն ասվածից զատ «Պարի Սեն Ժերմենը» հիշատակվում է նաև ֆուտբոլային այն գերակումբների թվում, որոնք նախաձեռնել են ու պատրաստվում են հիմնելու սեփական լիգան, որի խաղարկությունը պլանավորել են անցկացնել՝ սկսած 2021 թվականից, ու որի առնչությամբ չափազանց կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Ջանի Ինֆանտինոն (թե՛ գերմրցաշարի անցկացմանը, և թե՛ Ինֆանտինոյի հայտարարությանը մենք անդրադարձել ենք բոլորովին վերջերս, ուստի կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում):
Այս ամենից զատ Fotball Leaks-ի լրագրողները հրապարակել են շոկային մանրամասներ այն պայմանների մասին, համաձայն որոնց են այս ակումբ տեղափոխվել Նեյմարն ու Մբապեն: Ընդ որում, եթե Նեյմարը վրդովվել է՝ տեղեկությունը համարելով կեղծ (այդ թվում զայրացել է այն պատճառով, որ օրինակելի պահվածքի ու հանդիսականներին ողջունելու համար ստացած բոնուսների մասին է հայտնի դարձել), ապա նրա թիմակիցը, գուցե անփորձության պատճառով, պարզապես ասել է, որ ֆուտբոլային աստղերի պահվածքի նորման թելադրում է ժամանակակից շուկան:


Սակայն ՈՒԵՖԱ-ի կողմից «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ հետաքննության հարուցման փաստաթղթերի փաստաթուղթը ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումն է, որի լուրջ պատիժներից խուսափելու համար փարիզցիներին մեծապես օգնել է Ջանի Ինֆանտինոն: Հիշենք, որ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը չորս տարի առաջ զբաղեցնում էր ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պոստը ու փակ լսումներ է ունեցել ֆրանսիական ակումբի, ինչպես նաև անգլիական «Մանչեստր Սիթիի» ղեկավարության մասնակցությամբ, որոնց արդյունքում երկու ակումբներն էլ ժամանակին խուսափեցին առավելագույն պատժից ու բավարարվեցին 20 միլիոն եվրո տուգանք մուծելով՝ համաձայնագիր կնքելով ՈՒԵՖԱ-ի հետ:
Համաձայն Fotball Leaks-ի հետաքննության, երկու ակումբն էլ, որոնց սեփականատերերը Մերձավոր Արևելքի հարուստ մարդկանցից են, 2011-2013 թթ. ունեցել են բյուջեի սուր դեֆիցիտ, ինչը կտրականապես հակասում է արդար խաղի կանոններին, ու, ըստ աշխատակարգի, Չեմպիոնների լիգայից վտարվելու ուղիղ ճանապարհ էր:
Կատարի տուրիզմի նախարարության հետ ունեցած մեկենասական պայմանագրով «Պարի Սեն Ժերմենը» 2011-2013 թվականներին տարեկան ստացել է 215 միլիոն եվրո, իսկ ՈՒԵՖԱ-ի վարձակալած փորձագետները պայմանագրի իրական արժեքը գնահատել են… 2,8 միլիոն եվրո: Լրագրողների ունեցած տեղեկությամբ, ի շրջանցում խաղի արդար կանոնների պահանջների, ակումբում ընդհանուր հաշվարկով ներդրվել է ավելի քան 1,8 միլիարդ եվրո: Փաստը հաստատվելու դեպքում ֆրանսիական ակումբին սպառնում է ոչ միայն եվրագավաթներից վտարում. հնարավոր է, որ վնասները փոխհատուցելու համար ակումբին հարկ լինի որոշակի գումարներով վաճառել խաղացողներին, իսկ այդ գումարները ֆանտաստիկ թվային արտահայտություն կունենան: Այս իրավիճակը մեխանիկորեն կհանգեցնի նրան, որ կառաջանա Նեյմարից ու Մբապեից բաժանվելու անհրաժեշտություն, որոնց, համապատասխանաբար 222 և 180 միլիոն եվրոյի դիմաց, ձեռք էին բերել «Բարսելոնից» ու «Մոնակոյից»:


Հաղորդվում է, որ հարձակվողներին ձեռք բերելու առաջնագծում կանգնած է Մադրիդի «Ռեալը», որը վաղուց է հետաքրքրված այս երկու գերաստղերով: Եթե առաջանա այդ հնարավորությունը, Ֆլորենտինո Պերեսը, ամենայն հավանականությամբ, չի զլանա միանգամից երկուսի համար թեթևացնել քսակը: Մնում է միայն սպասել, թե ինչով կավարտվի ՈՒԵՖԱ-ի հետաքննությունը, որը, հաշվի առնելով իրավիճակը, դժվար թե արագ ընթացք ունենա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ