Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒղղագրություն՝ ըստ Արայիկ Հարությունյանի

ՈՒղղագրություն՝ ըստ Արայիկ Հարությունյանի
16.11.2018 | 02:15

Նոյեմբերի 14-ին ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնից՝ Ազգային ժողովից, խոսում էր կրթական ոլորտի, դրա վերանայման ու բարելավման մասին: ՔՊ-ական, այսինքն, ըստ էության ոչինչ չասող, բայց հոխորտացող հայտարարությունների ժամանակ, նախարարի պաշտոնակատարն առանձնակի ընդգծված արհամարհանքով ու ոչ պարկեշտ տոնով խոսեց հայաստանյան դպրոցներում կրոնի պատմության ու ռազմագիտության ուսուցման մասին: Իհարկե, զարմանալի կլիներ Արայիկ Հարությունյանից լսել հոգևոր-մշակութային որևէ պատշաճ հայտարարություն: Եվ զարմանալի չէ, որ նա նման տոնով է խոսում վերը նշված առարկաների մասին: Առավել զարմանալի կլիներ, եթե նա նույն առոգանությամբ խոսեր կենսաբանության մասին, չնայած կենսաբանությունը լավ բան է. չէ՞ որ հենց դրա միջոցով է հնարավոր «բնության մեջ տեղ տալ» ԼԳՏԲ համայնքին:


Մեր քաղաքային վարժապետն ամենայն խրոխտությամբ խոսում էր ազգային կրթության մասին, բայց ի՞նչ ազգայինի մասին կարող է խոսք լինել, երբ օրեր առաջ նա հանդիպել է ԼԳՏԲ համայնքի ներկայացուցչի, տևական ժամանակ շփվել հետն ու լուսանկարվել: Ավելին, դրանից հետո նրա մամլո ծառայությունը հայտարարում է, թե նախարարը բոլորինն է, Կարաբինայի նմաններինը` նույնպես: Նման մարդուց ի՞նչ ազգային բան պահանջել, և արժե՞ ընդհանրապես հավատալ նրա` ազգայինի մասին արած հայտարարություններին:


Դեմքի լուրջ արտահայտությամբ մարդը հայտարարում է կրթության զարգացման մարտահրավերների մասին, բայց անգամ տեղյակ չէ, որ հեռավոր գյուղերում կան այնպիսի դպրոցներ, որտեղ նորմալ ջեռուցում, դասագիրք, աթոռ ու նստարան և մինչև անգամ... ուսուցիչ չկա: Այսքանն իմանալով ի՞նչ է արվել յոթ ամիսների ընթացքում` բացի հներին պաշտոնանկ անելուց ու նորերին նրանց փոխարեն նշանակելուց. նշեմ, որ նորերն ավելի հին են, քան բուն հները: Թող փաստեր բերի, կրթական ի՞նչ առաջընթաց է գրանցել յոթնամսյա նոր Հայաստանը: Չկան փաստեր, եղածներն էլ մասնակի դեպքեր են: Ի դեպ, երբ մեր գիտնականը խոսում է անորակ հայագիտական ինստիտուտների մասին, որպես նախկին դասախոս, կարո՞ղ է հրապարակ հանել իր գիտական աշխատանքները, որո՞նք են նրա՝ այսքան տարվա մասնագիտական կյանքի ձեռքբերումները, կա՞ն այդպիսիք, թե՞ քննելն ավելի հեշտ է, քան քննվելը:


Ինչևէ, գուցե չանդրադառնայի էլ այդ ամենին, եթե ելույթից մի քանի ժամ անց չտեսնեի Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որի հեղինակը, ներեցեք, բայց գավառական հետամնաց վարժարանի սանի է հիշեցնում: Ճիշտ է, բոլորն են վրիպակներ ունենում, բայց երբ, օրինակ, «ընդգրկող» բառը գրվում է օ-ով, «յուրաքանչյուրը»՝ ջ-ով, դա մի տեսակ խոսում է այն մասին, որ մարդը կոնկրետ Այբբենարանի կարիք ունի, բայց որոշել է կրթությամբ զբաղվել, այն էլ՝ դրա զարգացմամբ, և ջանում է ոմանց դասեր տալ: Դե եկ, վարդապետ, ու մի՛ խենթացիր:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4489

Մեկնաբանություններ