Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Փոխնախարարն այցելել է Լարս

Փոխնախարարն այցելել է Լարս
18.11.2018 | 12:59

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ Լարսում առաջացած խնդրի մասին խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։
«Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս. Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և առողջապահության նախարարություններ:


Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի իշխանությունների հետ, մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»,- ասված է գրառման մեջ:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ