Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը
18.11.2018 | 13:39

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է):

Այն թվով երկրորդն է։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա, հանդիպումներ: «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում և «Լոֆտում»։ Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում: Փառատոնի բացումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ «ԼատինԱրտ» ստուդիայում (Հասցե` Աբովյան 41/4):

Ներկայացումների մուտքն անվճար է:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ