Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Օպերային թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է

Օպերային թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է
20.11.2018 | 15:24

Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը, տեղեկացնում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 6-ին վթարից հետո Վահագն Մարգարյանը գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նոյեմբերի 13-ին հարազատների նախաձեռնությամբ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ