Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Իմ քայլի» ռեյտինգային ցուցակի որոշ թեկնածուներ ժամանակին ակտիվորեն մասնակցել են իշխանությունների դեմ բողոքի ակցիաները ցրելուն

«Իմ քայլի» ռեյտինգային ցուցակի որոշ թեկնածուներ ժամանակին ակտիվորեն մասնակցել են իշխանությունների դեմ բողոքի ակցիաները ցրելուն
20.11.2018 | 15:27

«Ժամանակը» գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով: Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռևս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների կալանավորմանը: Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ