Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

ԱՄՆ-ում քննարկում են ռուսական C-400-ի փոխարեն Թուրքիային այլընտրանք առաջարկելու հարցը

ԱՄՆ-ում քննարկում են ռուսական C-400-ի փոխարեն Թուրքիային այլընտրանք առաջարկելու հարցը
20.11.2018 | 15:30

Պենտագոնը քննարկում է, թե ինչ այլընտրանք կարելի է առաջարկել Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխարեն` ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը:

«Մենք դիվանագիտական քննարկումներ ենք անցկացնում այդ հարցով: Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ուղղեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույցը: Այժմ դիվանագիտական բանակցություններ են ընթանում Անկարայի հետ C-400-ի հնարավոր այլընտրանքի փնտրտուքների շուրջ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ, շարունակում ենք աշխատել Կոնգրեսի հետ, որ փորձենք գտնել այդ այլընտրանքը», - ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ իրենք կրկին զգուշացրել են թուրք գործընկերներին C-400-ի գնման դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունների համար լուրջ հետևանքների մասին: CNBC հեռուստաալիքը հայտնել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսն ու Իրաքը հետաքրքրված են ռուսական զենիթահրթիռային համակարգերով՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվելու սպառնալիքին: ԱՄՆ-ը փորձում է հետ պահել այդ երկրներին C-400-ի գնման գաղափարից: C-400-ի գնման գործարքը Թուրքիային արժեցել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Համակարգերը Թուրքիային կմատակարարվեն 2019-ից:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ