ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Իրանի արտգործնախարարը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին

Իրանի արտգործնախարարը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին
20.11.2018 | 15:32

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին, հայտարարել է, որ իր երկիրը «ոչ միայն կդիմանա դրանց, այլև կբարգավաճի»:

Զարիֆը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ հանդիպումից հետո ասել է. «Մենք սովոր ենք ինչպես ճնշմանը, այնպես էլ այդ ճնշմանը դիմակայելուն: Պատժամիջոցները միշտ էլ վնասում են ու նախևառաջ՝ սովորական մարդկանց, սակայն հազվադեպ են ազդում քաղաքական գծի փոփոխության վրա: Ամերիկյան պատժամիջոցների խնդիրն այն է, որ մարդկանց բանակցային սեղանի շուրջ չեն տանում, այլ ավելի են ամրապնդում դիմակայելու վճռականությունը: Մենք, միանշանակ, կդիմանանք դրանց և ոչ միայն կդիմանանք, այլև կբարգավաճենք: Մենք փորձել ենք ամեն ինչ անել դրանց բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»: Նա չի բացառել, որ շարքային քաղաքացիները կտառապեն այդ պատժամիջոցներից: Զարիֆը պնդում է, որ իրանական նավթային արդյունաբերությունը նոր շուկաներ կգտնի. «Նավթային շուկաները միշտ էլ կան, ամեն ինչ կախված է պայմաններից ու գնից: Ես հավատացած եմ, որ Իրանը միշտ էլ վաճառելու է իր նավթը»:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ