«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները չինական շուկա մուտք գործելու լուրջ հայտ են ներկայացրել

Հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները չինական շուկա մուտք գործելու լուրջ հայտ են ներկայացրել
20.11.2018 | 15:37

Շանհայում ավարտվեց Prowine China 2018 միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող 10 ընկերություններ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ ու աջակցությամբ, մեկ միասնական տաղավարով ներկայացնում էին հայկական գինիներն ու կոնյակը։ Միջազգային այս խոշոր ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել էր ավելի քան 120 տեսակ կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներով։ Հայաստանը Prowine China ցուցահանդեսին մասնակցում էր արդեն երկրորդ անգամ։ Գինի արտադրող և արտահանող երկրները չինական շուկան այսօր համարում են առաջնային: Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի Չինաստանի շուկա արտահանման խթանման ուղությամբ, և այս հարցում պետական աջակցությունը շատ կարևոր գործոն է հայկական ընկերությունների համար։ Հայաստանը, որպես գինեգործության հնագույն երկիր, հարուստ պատմությունով և բնակլիմայական բոլոր նախապայմաններն ունենալով, դեռևս այս շուկայում ճանաչելիության բարձրացման խնդիր ունի։ Այդ նպատակով էլ ՀԽԳՀ-ն չինական շուկայում հայկական գինիների ներկայացվածության ու ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում, որոնցից մեկն էլ Prowine China ցուցահանդեսին մասնակցությունն է: Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, և նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է: Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են՝ Պռոշյանի կոնյակի գործարանը, Վան Արդի ՍՊԸ-ն, Վեդի Ալկո ՓԲԸ-ն, Գևորգյան գինու գործարանը, ԲիԷյջ Բրենդի Քոմփանի-ն, Ոսկեվազի գինու գործարանը, Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի Արարատ կոնյակի-գինու- օղի կոմբինատ ԲԲԸ-ն, Մերձավանի կոնյակի գործարանը և Արենի Նոահ ՍՊԸ-ն:


Նոյեմբերի 13-15-ը Շանհայի ցուցահանդեսի արդյունքում մասնակից ընկերությունները հանդիպումներ ունեցան 150 հնարավոր միջազգային գնորդների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել նախնական 80 պայմանավորվածություններ։ Ընկերությունները ներկայումս գտնվում են բանակցությունների փուլում, որի արդյունքները պետք է ամրագրվեն արտահանման պայմանագրերով։
Ցուցահանդեսի մասնակիցները նշում են, որ չինացի սպառողը շատ հետաքրքրված է հայկական գինիներով` նռան գինին կարող է իր ուրույն տեղը գտնել Չինաստանի շուկայում: Հայկական տաղավարի այցելուների մեծ մասը նախապատվությունը տվել են նռան և կարմիր կիսաչոր և կիսաքաղցր գինիներին։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ