Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քարոզարշավի 50 նրբերանգները

Քարոզարշավի 50 նրբերանգները
27.11.2018 | 00:53

Նշանային համակարգով բավականին հետաքրքիր ստացվեց քարոզարշավի մեկնարկը. լարվածությունը ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև հասավ գագաթնակետին. ուկրաինական նավերի վրա կրակելուց հետո ՈՒկրաինայում հայտարարվեց ռազմական դրություն, և դա՝ ԵՄ-ում նույն օրը ընթացող Բրեքզիտի ֆոնին։


Չմոռանանք, որ տասն օր հետո Սանկտ Պետերբուրգում էլ տեղի է ունենալու ԵԱՏՄ երկրների ղեկավարների սպասվող գագաթնաժողովը, որի ընթացքում որոշվելու է՝ ով է «քարտուղարելու» ՀԱՊԿ-ում, ինչը վերը նշվածի ֆոնին բավականին հետաքրքիր է առաջին հերթին քաղաքական, Հայաստանի դերի-տեղի առումով, մանավանդ որ մեր անմիջական հարևան Իրանը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի սևեռուն պատժամիջոցների տակ, Վրաստանում էլ վաղը նախագահական ընտրություններ են։


Իսկ Հայաստանում իշխող քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ քարոզարշավից «հինգ րոպե պակաս» դուրս էր եկել քայլերթի, ինչն էլ արձանագրեց այդ ուժի առաջին լուրջ ֆիասկոն. քայլերթը չուներ մասնակիցների այն կրիտիկական զանգվածը, ինչը ֆուրոր կարող էր ապահովել սպասվող ընտրություններում այդ ուժի համար՝ «ինչ-ում-երբ-ինչքան-ոնց» անելու, ձեռքերին լիարժեք ազատություն տալու առումով (շատերն են այսօր անհամբեր սպասում, թե ինչով է ավարտվելու Ռոբերտ Քոչարյանի՝ կրկին վերաքննիչ դատարան ուղարկված գործի քննությունը։


Քայլերթը չուներ ասելիք, չուներ այն էներգետիկան, ինչը հատուկ էր նրանց թմբուկներին՝ հայոց զգայականության «ձեռնադրման», բնազդային ոգու արթնացման «նշանների» առումով։
ՈՒ պետք չէ ասել՝ «եղանակը էն չէր»: 2008-ի ցուրտ փետրվարին շաբաթներ շարունակ՝ օր ու գիշեր ժողովուրդը կանգնած էր իշխանափոխության ջատագով մեկ այլ գուրու Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ու ոչ մեկի մտքով չէր անցնում վկայակոչել եղանակը։
Պետք չէ նաև հարցադրել՝ բա դուք պատկերացնու՞մ եք՝ այս ընտրությունները մայիսին տեղի ունենային, միայն Չալոն կմասնակցեր դրանց։ Անցնենք առաջ։
Նրբերանգներից հաջորդը Նիկոլ Փաշինյանի հայտարարություն էր, թե՝ բա չեք ասի,արձակուրդ եմ գնալու։ Եվ դա այն դեպքում, երբ դրանից «րոպեներ առաջ» նա ասել էր՝ օրենքը զորավոր է, օրենքը չի թողնում, որ ես գնամ արձակուրդ։
Ի՞նչ է պատահել։ Շատ բան։ Նախ՝ առանց այն էլ ինքը վարչապետի ԺՊ է՝ դեկտեմբերի 6-ին սպասվող ՀԱՊԿ նիստում։ Հիմա դրան ավելանում է ԺՊ վարչապետ, որը նաև արձակուրդում է։ Այդ դեպքում ի՞նչ է ասելու նա ՀԱՊԿ-ում Հայաստանի անունից, և արդյո՞ք ՀԱՊԿ-ում՝ «պատասխանատվության սպասող» Լուկաշենկոն և Նազարբաևը չեն ասի՝ կներեք, Դուք ի՞նչն եք ներկայացնում այս պահին՝ Հայաստա՞նը, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։


Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի նման անզիջում գործիչը գնաց արձակուրդային նահանջի՝ քայլերթի ժամանակ կատարած եզրակացությունների, հաշվարկի պատճառով, երկրաչափական արագությամբ նվազող իր իմիջը ԵԱՏՄ գագաթնաժողովից է՛լ ավելի սրընթաց «վայր կնետվի», որովհետև հասկանալի է, թե ԵԱՏՄ-ում ինչ հնարավոր սեցենարներ կլինեն, գումարած միջազգային արձագանքը՝ օր ու գիշեր իր քայլելու, վարչական ռեսուրսները կիրառելու մասով։
Կարծում ենք՝ ամենահավանական զարգացումն այն կլինի, որ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ դեկտեմբերի 6-ի նիստին՝ հասկանալի պատճառաբանությամբ՝ ինքն այդ «պարը չի պարում» արձակուրդում գտնվելու պատճառով, ինչը միակ նորմալ ելքն է՝ իր իսկ եփած «ապուրը» մարսելու։
Ինչ վերաբերում է սոցցանցերում շրջանառվող տեսակետին, որ «ճիշտ կլինի», «հնարավոր» է ԵԱՏՄ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը, կարծում ենք՝ սա հեքիաթի ու աբսուրդի ժանրից է, որովհետև Նիկոլը ոչ մի դեպքում չի գնա դրան, երբեք չի տա իր համաձայնությունը մեկ պարզ պատճառով՝ դա կլինի ոչ թե իր ֆիասկոն, այլ վերջնական զրոյացումը։

Մնում է պատասխանել մեկ այլ պարզունակ հարցի, որն արծարծել է նաև «Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը. Նիկոլի ինչի՞ն է պետք նման տեմպերով քարոզարշավ իրականացնելը, երբ ինքը, այս կամ այն կերպ, անկախ ամեն ինչից, ունի 70 տոկոս քվե։ Մեր կողմից էլ հավելենք, որ այդ քարոզարշավը շատ ավելի վնաս է բերում նրան, քան օգուտ։
Ավելին՝ մարզերից արդեն ահազանգեր կան, որ տոտալ ճնշումներ են գործադրվում համայնքապետերի, պաշտոնյաների վրա, ընդ որում, առաջին և միակ պատճառով՝ թույլ չտալ ՀՀԿ-ն ձայներ հավաքի։
ՀՀԿ-ն թողնենք մի կողմ, անդրադառնանք խնդրին. քաղաքական «ագահությու՞նն» է ստիպում Նիկոլ Փաշինյանին օր ու գիշեր զբաղվել քարոզչությամբ, թե՞ այլ պատճառներ էլ կան։
Կարծում ենք՝ բոլորը միասին։ Գումարած՝ նրան հեղափոխության առաջնորդ կարգած մոդերատորների հեռահար նպատակները։ Այս խորհրդարանը պետք է հարմարեցված լինի Ղարաբաղյան հարցի լուծմանը, ուստի պետք են շատ նիկոլականներ, զրո՝ ՀՀԿ-ականներ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ