Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Շահնազարյանը Փաշինյանին մեղադրեց դավաճանության մեջ

Դավիթ Շահնազարյանը Փաշինյանին մեղադրեց դավաճանության մեջ
04.12.2018 | 15:16

Այսօր ՀՀԿ-ն իր «ծանր հրետանին» գործի դրեց։ Մի կողմից իշխանությունն է իր ԱԱԾ-ով խառնվում ընտրություններին, մյուս կողմից էլ ՀՀԿ-ն է Արցախի հարցով հատուկ դեսպանի ողջ արսենալն աշխատեցնում։ Թե այս փոխադարձ «հակամարտությունից» ինչ կստացվի, կերևա ընտրությունից հետո։ Սակայն մինչ այդ նշենք, որ այսօր Դավիթ Շահնազարյանը մեղադրանքների տարափ տեղաց իշխանության գլխին, և դրանք ամենևին էլ շարքային հրաձգություն չէր։ Խոսքն Արցախին է վերաբեվում, որի առնչությամբ Շահնազարյանը Փաշինյանին ուղիղ մեղադրեց՝ իշխանություն Արցախի փոխարեն։ Սա ընդհանուր հաշվով դավաճանության մասին «հաղորդում» է։ Այսինքն, այս իշխանությունները հանուն աթոռի պատրաստ են հանձնել Արցախը։ Սրան անպայման պետք է Նիկոլ Փաշինյանն անդրադառնա, այլապես ինչպես Դավիթ Շահնազարյանն ասաց, կապացուցի, որ ամբողջությամբ ճիշտ է նրա գնահատականը։ Ի դեպ, այսօր մինչ երեկո Շահնազարյանը արցախյան հիմնախնդրի թեմայով բանավեճի հրավիրեց Փաշինյանին։ Ինչպես ասում են՝ գնդակը նրա դաշտում է։


ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համարը բավականին հանգամանալից խոսեց, թե ինչ է կատարվում հակամարտության շուրջ, ինչպիսի անհասկանալի հայտարարություններ են հնչում գործող իշխանության շուրթերից, որոնք նրա պնդմամբ, անփորձության հետևանք չեն, այլ ծրագրված քաղաքականություն։ Ասուլիսի ամենաուշագրավ դրվագներից մեկն էլ վերաբերվում էր Սասուն Միքայելյանին։ Ազգային անվտանգության նախկին ղեկավարը մի դեպք հիշեց ու լրագրողներին առաջարկեց այդ հարցով դիմել Սասուն Միքայելյանին։ «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ու՞մ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար», - հայտարարեց Շահնազարյանը՝ հավելելով, որ դիրքերը վերադարձնող ուժերի հրամանատարներն էին՝ Վիտալի Բալասանյանը և Արշավիր Ղարամանյան։ Հիշեցնենք, որ վերջերս նրանք էին անհանգստություն հայտնել Արցախի հետ կապված Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունների առնչությամբ, ինչին հետևեց Փաշինյանի՝ սթափվելու կոչերը և մատ նրանց վրա թափ տալու նյարդային ու անհասկանալի հայտարարությունները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ