Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հաշվել» էլ չգիտեն

«Հաշվել» էլ չգիտեն
07.12.2018 | 01:27

Այո, ավարտվում է մեծ շոուն։ Առանց ընտրությունների ու քարոզարշավի էլ Նիկոլ Փաշինյանն ինքնին աղմուկ է։ Եվ ուր հայտնվում, իր հետ տանում է այդ աղմուկը՝ լինի ներքաղաքական դաշտ, լինի խորհրդարան, ՀԱՊԿ, թե Արցախ։ Աղմուկը օգնում է նրան հայտնվելու «գագաթում» և քանի որ ներքին զսպանակներ չկային ոչ միայն խմբագիր, ընդդիմադիր եղած ժամանակ, ինչը հասկանալի-ընդունելի էր ինչ-որ առումով, այլև, որպես երկրի պատասխանատու, որպես Սահմանադրության երաշխավոր, այդ աղմուկն ուղղակի կազմաքանդում է պետականության բոլոր մակարդակները։ ՈՒստի ուրախ ենք ավետելու՝ քարոզարշավն այսօր ավարտվում է։
Վաղը լռության օր է։


«Լռելուց» առաջ անդրադառնանք մեծ աղմուկին.
ա) «Գաղտնալսում-2»։ Վարչապետ-ԱԱԾ-ՀՔԾ եռաժանի։ Եթե իշխանությունները չլինեին այդքան պնդաճակատ, այդքան դեմագոգ, ժողովրդին սեփական մաշկի տեղ օգտագործող, ընդերքում ցանկացած քայլից չխորշող, պետք է եթե ոչ առաջին, ապա երկրորդ գաղտնալսումից հետո հրաժարական տային։
Երկրի անվտանգությունն այդ մակարդակներում և այդպես խարխլելու։ Դիլետանտության։ Եվ որ կարևորն է՝ պաշտոնական դիրքի չարաշահման, դատարաններին, դատավորներին հրահանգելու, դավադրություններ կազմակերպելու, սեփական իշխանությունն այդ կերպ պահելու համար։
Նաև «մինչև մեկը» հաշվել չկարողանալու։
Արդյո՞ք այդ եռամիասնությունը լավ չի հասկանում, որ պաշտոնները թողնելուց հետո իրենք հենց միայն այս խնդրի մասով գործ են ունենալու Սահմանադրության, օրենսգրքերի հետ։
Թե՞, ասենք, մեջներից քչից-շատ ադեկվատ ԱԱԾ պետը հասկանում է դա, ինչպես հասկանում էր Խաչատուրովի կալանավորման «հետևանքները», բայց դիմագրավել անկարող է։
բ) Եվ կրկին ու կրկին ՀԱՊԿ քարտուղարի, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Սուվերենությունից խոսող Փաշինյան Նիկոլը, նախընտրական թրենդին տրված, չհասկացավ, թե ինչ է անում ու փորձեց «ասֆալտին փռել» այս անգամ Վլադիմիր Պուտինին։ Թե նա է խնդրել, որ ՀԱՊԿ նիստը տեղափոխվի։ Ռուսաստանից անմիջապես ու շատ կոշտ արձագանք հնչեց Պուտինի օգնական ՈՒշակովի կողմից՝ «իյա, իրո՞ք»։ Հայաստանյան իշխանական քարոզչական թրենդն ընդամենը խոսնակի մակարդակով ասաց՝ հա, իրոք, դուք սուտ եք խոսում (մենք «ռասշիֆրովկայով» ենք ներկայացնում զրույցը)։ Հետո գործին խառնվեց ՌԴ ԱԳՆ-ի լեդին՝ Մարիա Զախարովան ու ասաց՝ էս ի՞նչ եք անում, տղերք, դա «վպ ւՏՐՏՔՌռ ՑՏվ» ու պահվածք է Հայաստանի կողմից։
Չէ, շատ առաջ չենք գնա ամրակայելու տեսակետը, թե այդ ամենը խիստ մտածված է արվում՝ սրելու ՀԱՊԿ ռազմական կառույցում նույն Նիկոլով սկսված քայքայումն ու աղմուկը, նպաստելու այդ նույն կառույցի իզգոյացմանը, ՆԱՏՕ-ի նման գերհզոր, կանոնիկ կառույցի կողքին։
ՈՒ խնդիրը բոլորովին Փաշինյանը, նրա ապագա խորհրդարանական թիմի «անմեղսունակությունը» չեն, խնդիրն այս երկիրն ու նրա ապագան են, որի նկատմամբ այսքան անխնամ, այսքան անխնա, այսքան դիլետանտ, այսքան անհասկանալի մոտեցում է հանդես բերվում։
գ) Փաշինյանի պահվածքը որպես ազատ խոսքը, քաղաքական հայտարարությունները հալածողի տեսակ։ Ողբերգությունն այստեղ այլ է. տարիներ շարունակ նույն Փաշինյանը խոսել է ամենաանընդունելի բառապաշարով՝ ամենաանընդունելի բաներ իշխանությունների մասին, որպես ընդդիմադիր, որպես թերթի խմբագիր։ Իսկ այսօր նա ԱԱԾ և ոստիկանություն է բերման ենթարկում բոլոր նրանց, ովքեր իր կարծիքին հակառակ կարծիք են հայտնում, ճշմարտություններ ասում։
Լռեցնելու, վրեժ լուծելու ներքին զսպանակն ու աղմուկն այս դեպքում նույնպես մեծ դիապազոնով գործի են դրվել:
դ) Իսկ որ ամենասարսափելին է՝ այս աղմուկն ու ներքին զսպանակների «ազատականացումը» էլ ավելի մեծ թափով շարունակվելու են ընտրություններից հետո՝ շատ ավելի լայն թափով։
Ամերիկյան կտտանքի բանտերում՝ Աբու-Գրեյբում ու Գուանտանամոյում, կալանավորներին տանջահար էին անում ողջ օրը ահավոր բարձր ու «անզուսպ» երաժշտություն միացնելով։
Դիմանալ է պետք։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ