Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բոլորն են աթոռ ուզում

Բոլորն են աթոռ ուզում
11.12.2018 | 01:08

Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեև խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում իշխանական պաշտոններ ունենալու համար:


Խոսքն ամենից առաջ ԱԺ նախագահի աթոռի մասին է, ինչպես նաև երկու փոխխոսնակների, որոնք, բնականաբար, «Իմ քայլից» են լինելու, իսկ փոխնախագահներից մեկը կրկին լինելու է ընդդիմությունից: Արդեն քննարկվում է նաև հանձնաժողովի նախագահների, տեղակալների հարցը, ու այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մեր տեղեկություններով` առավել թեժ է միջազգային կառույցներում աշխատելու ցանկություն ունեցող իմքայլականների պայքարը: Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է և՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ