Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բրիտանիայի խորհրդարանը մերժեց բրեկզիտի համաձայնագիրը

Բրիտանիայի խորհրդարանը մերժեց բրեկզիտի համաձայնագիրը
16.01.2019 | 13:54

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան մերժել է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը:
Բրեկզիտին դեմ են քվեարկել 432 խորհրդարանականներ, կողմ՝ 202-ը:
BBC-ի փոխանցմամբ՝ ընդդիմության ղեկավար Ջերեմի Քորբինը հանդես է եկել կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: «Սա կառավարության աղետալի պարտությունն է», - հայտարարել է Լեյբորիստական կուսակցության նախագահը: Դա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, վաղաժամկետ ընտրությունների, բրեկզիտի հետաձգմանը և նույնիսկ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով երկրորդ հանրաքվեի:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ