«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակրոնը բացառել է Brexit-ի պայմանների շուրջը Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ի նոր բանակցությունների հնարավորությունը

Մակրոնը բացառել է Brexit-ի պայմանների շուրջը Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ի նոր բանակցությունների հնարավորությունը
16.01.2019 | 20:34

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը, հայտնել է Le Figaro-ն:

«Կարելի է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, քանի որ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար և բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից», - նշել է նախագահը: Մակրոնը նաև հավելել է, որ առանց համաձայնագրի ԵՄ-ից թագավորության դուրս գալուց առաջին հերթին տանուլ կտան իրենք՝ բրիտանացիները:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ