Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սիրիայի քրդերը մերժել են Էրդողանի առաջարկը

Սիրիայի քրդերը մերժել են Էրդողանի առաջարկը
16.01.2019 | 20:35

Սիրիայի քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի` Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին: «Թուրքիայի և Հյուսիսային Սիրիայի միջև բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», - հայտարարել է Խալիլը: Նա նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ և «չի կարող լինել անվտանգության երաշխավոր»:


Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու՝ Թուրքիայի մտադրությունը և համարել Էրդողանի առաջարկը «ագրեսիվ սպառնալիք և ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ