Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները Դամասկոսի վերասհսկողությանը փոխանցել

Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները Դամասկոսի վերասհսկողությանը փոխանցել
19.01.2019 | 13:31

Սիրիայում ահաբեկչության կրկնության կանխարգելման միակ միջոցը տարածքները կառավարության վերահսկողությանը փոխանցելն է` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ոչ մի կասկած չունենք, որ Սիրիայում ահաբեկչության կրկնության կանխարգելման միակ հուսալի միջոցն այդ տարածքները Սիրիայի կառավարությանը, Սիրիայի զինված ուժերի վերահսկողությանը փոխանցելն է», - Մոսկվայում Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ