«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Այսօր բացվում է Դավոսի համաժողովը
22.01.2019 | 15:32

Արդի աշխարհի քաղաքական և տնտեսական գործիչների մի մեծ խումբ այսօր հավաքվում է Դավոսում, որտեղ գումարվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Մասնակիցների թվում են պետությունների, խոշոր ընկերությունների և բարեգործական առաքելություն իրանականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, գիտնականներ, կրոնական առաջնորդներ, հասարակական հայտնի գործիչներ, հանրային գործունեություն ծավալող արվեստագետներ և շոու բիզնեսի աստղեր:
2019-ի Դավոսյան ֆորումի նշանաբանն է «4.0․ Համաշխարհային ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»:


Հիմնական թեմաներն են գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխությունները: «Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունը մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար», - ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբը:


2019-ի ֆորումին մասնակցում են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մայերը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքեր:
Վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի հանգամանքը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր և ԱՄՆ այլ պաշտոնյաների մասնակցությունը Դավոսյան ֆորումին: Բրեկզիտի համաձայնագիրը Համայնքների պալատում վերստին քվեարկության դնելու համար` Դավոս չի մեկնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոս չի մեկնի դեղին ժիլետավորների շարժմանն պատճառով: Այս տարի առաջին անգամ Հայաստանը Դավոսում կներկայացնի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս Դավոսի ֆորումի կայքում հրապարակվել է վարչապետի հոդվածը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, մարտահրավերների և ձգտումների մասին:


«Թավշյա հեղափոխությամբ մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել», - գրել է վարչապետը՝ նշելով, որ 2018-ի ապրիլյան շարժումը միավորել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այլև ամբողջ աշխարհում ապրող հայությանը: Դավոսի 2019-ի Համաշխարհային տնտեսական համաժողովը կավարտվի հունվարի 25-ին:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ