Թուրքիան հնարավոր չի համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, հնարավոր չէ կայունություն Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս թեմաներով ավելի հետևողականորեն ենք զբաղվելու», - ասել է Չավուշօղլուն: