Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երուսաղեմ` խաչվելու՞

Երուսաղեմ` խաչվելու՞
29.01.2019 | 03:18

Հայաստանի համար գրեթե մարգարեական են դարձել այս խոսքերը, որովհետև պետական ինստիտուտներից առավել խաթարվում և գրեթե գիլիոտինի տակ է հայտնվում հայի կերպարն ու տեսակը: ՈՒ երբ դպրոց մտած քահանային ՀՀ կրթության և գիտության` իր պաշտոնամուտը ԱՄՆ-ում և Բրիտանիայում «ընդունած» «սուպեր» նախարարն է «դուրս հրավիրում», նախարար, որի «սուպեր» ձեռքերով կարծես նախապատրաստություններ են ընթանում` հայոց դպրոցից առաքելական եկեղեցու պատմությունը հանելու, մնում է Պետրոսի նման հարցնել. Հայաստան, յո՞ երթաս: ՈՒ թերևս լսել Տիրոջ պատասխանը` գնում եմ Երուսաղեմ` խաչվելու:


Ինչու՞։ Շատ պարզ. «հայի գենն» ու տեսակը ոտքի ու պայքարի է ելնում քաղցկեղի չորրորդ ստադիայում, տասնյակ հիվանդություններ ունեցող մարդու կրկնակի կալանավորման համար, և փողոցին հպատակ` հայոց արտարադատությունը, բանակի տոնի նախօրյակին, կալավորում է Արցախյան հերոսամարտում մեծ լումա ունեցող գեներալին:
Հայոց «գենը» հանգիստ հետևում է, թե ինչպես է իր աչքի առաջ քանդուքարափ լինում ողջ արդարադատության համակարգը` ոչ միայն ՄԻԵԴ-ում հաղթած Մայրապետյանի, այլև երկրի երկրորդ նախագահի նկատմամբ, իսկապես, քաղաքական հետապնդմանը, որովհետև, եթե այլ բան չասենք, ապա գրավի օրենքի չկիրառումը, մանիպուլյացիոն մոտեցումներն արդեն իսկ դրա միանշանակ արտահայտությունն են: Սպասենք ՄԻԵԴ-ի նոր որոշման:
Եվ վերջապես, հայու գենին մի հատված ոտքի է կանգնում ընդդեմ կաթողիկոսի` «նոր հայրապետի» պահանջով: Սակայն որևէ մեկը, գեթ մեկը չի կանգնում փողոցում գոռալու` հարգարժան կրթության նախաարար, բա քահահան, բացի եկեղեցուց ու դպրոցից, ուրիշ որտե՞ղ պիտի լինի:


Ինչու՞ այսքան երկար կանգ առանք այս հանգամանքի վրա. ևս մեկ անգամ արձանագրելու. գունավոր, եթե կուզեք, թավշյա հեղափոխությունների թիվ մեկ «առաջադրանքը» տվյալ երկրում, կոնկրետ դեպքում` Հայաստանում, մենթալ պլանը փոխելն է:
Շնորհավորենք հեղափոխության «հայրերին»` դա նրանց «հաջողվեց»:
ՈՒ հիմա արժե՞ ծանրանալ այն իրողության վրա, որ քաոսը, որը ոչնչացրեց հայոց պետական բոլոր ինստիտուտները, անղեկավարելիության խոր սինդրոմ ներարկեց ոչ միայն երկրին, այլև հենց իրեն` այսօր իշխող վերնախավին (եթե այդպիսի փշուրներ կան այսօր մեզանում): Եվ ինքը` «միանձնյա» Փաշինյանը, որը «վերցրեց» գործադիր, խորհրդարանական, դատական համակարգերը, փորձում է վերցնել նաև լրատվական տիույթները, բացարձակ անիշխանության ու անղեկավարելիության մեջ է հայտնվել: Ասված է` իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում. (տես` տրված պարգևավճարները, դրանց չափերն ու մնացյալը:


Գիտենք` ինչի համար է այդ ամենն արվում հեղափոխության բուն մոդերատորների կողմից. նախապատրաստվում է հեղափոխության երկրորդ էշելոնի մուտքը, երբ խաղի մեջ կհայտնվի «բակենբարդներով», սպիտակ «բաբըչկայով» իրական «փրկիչը», անկյուն մղելով «կամուֆլյաժավոր», մորուքավոր «բոբոյին»: Սա, կարծես, Նիկոլ Փաշինյանը ևս հասկանում է: Ո՞վ կլինի նա` կանդրադառնանք հաջորդիվ, մինչ այդ կատարենք ևս մեկ կարևոր արձանագրում: Չենք տարակուսի ու զարմանա, եթե «նկատենք», որ կգա, իսկ գուցե և եկել է պահը, երբ անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, կցանկանա իր ուսից վայր դնել ոչ վաղ անցյալում հաճույքով զգեցած ուսապարկը, այն է` իր ուսի այսքան ծանր բեռը, որը կուտակվել է նրա ուսերին` տնտեսության, արտքաղաքական, երկրում լճացած բազում-բազմաթիվ խնդիրների, հանդուրժողականության զրո իմունիտետով հասարակության տեսքերով, որի հիմնական երկնողը հենց ինքն էր:

ՈՒ դրանց գագաթ` Ղարաբաղյան խնդիրը: Որքան էլ փորձագիտական հանրությունը, նույն ինքը` Փաշինյանը, պնդեն` որևէ լուրջ տեղաշարժ Ղարաբաղյան խնդրում, բանակցակային գործընթացում չկա, ընդամենը դեմ-դիմաց հանդիպումներ են. քարերն աղաղակում են` գործընթացն ահավոր արագացել է։ Արագացել է ոչ միայն տարածաշրջանում գծվող նոր` Սիրիա-Թուրքիա-Իրան-Ռուսաստան-Իսրայել աղեղի, այլև առաջին հերթին հենց Փաշինյանի իմիջի ձնագնդային անկման, թիմի դիլետանտության, քիչ-քիչ հասունացող հասարակական դժգոհության` կրիտիկականի վերածվելու պատճառով:
Ախր ձրի պանիրը միայն թակարդում է լինում. «պանիրն ուտելուց» հետո պետք է լուծել նաև ղարաբաղյան` տարածաշրջանի վերաձևավորմանը խանգարող հարցերը:
Այս կամ այն կերպ, փոխզիջումների կամ (Աստված մի արասցե) բլիցկրիգի տեսքով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ