Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անգելա Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել այնպես, որ միայն մեկ կողմ բավարարված լինի

Անգելա Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել այնպես, որ միայն մեկ կողմ բավարարված լինի
02.02.2019 | 00:10

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել այնպես, որ միայն մի կողմը բավարարված լինի` Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.
«Լեռնային Ղարաբաղի մասով պիտի ասեմ՝ երկար ճանապարհ կա անցնելու, և չի կարող այնպես արվել, որ միայն մի կողմը բավարարված լինի։ Իհարկե, պիտի օգտագործենք նաև Մինսկի խմբի հնարավորությունները», - ասաց Անգելա Մերկելը։

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ