Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտահոգիչ են»

«Մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտահոգիչ են»
05.02.2019 | 01:37

Ղարաբաղյան բանակցությունները շարունակում են քաղաքական օրակարգի բուռն քննարկումների թեմա մնալ։ Ընդդիմադիր ճամբարից հնչում են մտահոգություններ, իշխանությունն էլ հայտարարում է, թե անհանգստության պատճառ չկա։ Սակայն առնվազն տարօրինակ են հարցի շուրջ միջազգային հանրության շտապողականությունը և Ադրբեջանի պահվածքը։ Սահմանում լարվածությունը թուլացել է, բայց սա ամենևին չի նշանակում, թե Ալիևն իսկապես քաղաքակիրթ դարձավ ու հետ կանգնեց իր նպատակներից. ուրեմն ինչի՞ ակնկալիք ունի նա, կամ ի՞նչ են խոստացել նրան։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը չի պատասխանի փոխզիջումներին առնչվող հարցին, քանի դեռ այդ մասին իր դիրքորոշումը չի հայտնել Ադրբեջանը։ Սակայն այստեղ մի «բայց» կա. տարիներ շարունակ Ադրբեջանն ունեցել է հստակ դիրքորոշում՝ վերադարձնել, այսպես ասած, գրավյալ տարածքները։ Հայաստանի նախկին իշխանությունները հակադրվել են ու հարցը թողել ՄԽ համանախագահներին, որոնց քաղաքականությունն անպտուղ էր, ապացույցը` 2016-ի քառօրյա պատերազմը։
Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե իրենք նախկիններից տարբեր քաղաքականություն են վարում ղարաբաղյան հարցում, սակայն հստակ չէ` եթե փոխզիջումների հարցը տեղափոխում ենք Ադրբեջանի դաշտ, ո՞րն է մեր մարտավարությունը, կարգավորման մեր օրակարգը, սպասել, թե ի՞նչ կպատասխանի Ադրբեջանը։ Սրան զուգահեռ, Արցախում տրամադրություններ են փոխվել, բանակցություններից դժգոհություններ կան, որոնց առնչությամբ էլ մի քանի հարց ուղղեցինք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ։

-Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ հանդիպումները տարաբնույթ քննարկումների դաշտ են բացել, հաճախ է հիշատակվում տարածքների վերադարձի թեզը, այն է՝ խաղաղություն՝ տարածքների դիմաց։ Այս առնչությամբ ի՞նչ տրամադրություններ են Արցախում։
-Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքը չի կարող սակարկման առարկա լինել: Այդ հարցը քննարկման դնելը առաջին հերթին վիրավորում է Արցախում ապրող և սեփական արյունով իր հայրենիքի ազատագրմանը հասած մարդուն: Ես չգիտեմ, թե ինչ նպատակով է անընդհատ թարմ պահվում այդ թեզը, սակայն դա մեզ համար քննարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ակտիվ քննարկումներին, ապա տևական ժամանակ գրեթե քննարկում չի եղել, և միջնորդները փորձում են կողմերին բանակցությունների դաշտ բերել:
-Պարոն Աբրահամյան, Դուք զինվորների հետ մշտական կապի մեջ եք, բանակում ի՞նչ են մտածում այսօրվա բանակցային գործընթացի մասին, և ինչպե՞ս է դա անդրադառնում զինվորների, սպայական կազմի տրամադրությունների վրա։
-Քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող որևէ ձևով չանդրադառնալ սահմանին կանգնած զինծառայողի վրա: Սակայն մեր զինված ուժերի վրա անչափ կարևոր առաքելություն է դրված, և մեր սպաների ու զինվորների ուշադրությունն այդ ուղղությամբ է կենտրոնացած:
-Արցախի ղեկավարությանը Հայաստանի վարչապետը կամ արտգործնախարարը տեղեկացրե՞լ են, թե ինչ են քննարկել ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։ Կա՞ որոշակի լարվածություն, չհասկացվածություն երկու հայկական պետությունների ղեկավարների միջև։
-Արցախն այս փուլում անուղղակի է ներգրավված գործընթացում և տրամաբանական է, որ պետք է մանրամասն տեղեկացվի անցկացվող հանդիպումների մասին: Դրանք անընդհատ գտնվում են Արցախի և Հայաստանի խորհրդակցությունների դաշտում:
-Այսօր միջազգային հանրությունը կոչ է անում պատրաստվել խաղաղության, դրան զուգահեռ սահմանում լարվածությունը համեմատաբար նվազել է. այս թվացյալ հանգստությունը մտահոգիչ չէ՞։
-Ոչ թե թվացյալ հանգստությունն է մտահոգիչ, այլ մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները: Միջնորդ երկրների խնդիրն է՝ իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, ինչը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովի:
-Այսօր Արցախի իշխանությունը, արցախցին ի՞նչ ակնկալիք ունեն Հայաստանի իշխանություններից՝ հակամարտության լուծման հարցում։
-Գերխնդիրը Արցախի բանակցային կողմ լինելն է, և Հայաստանն այս առումով ամենաշահագրգիռ կողմն է: Այս հարցի կարևորությունը, կարծում եմ, գիտակցում են նաև միջնորդները, այլ բան է, որ դա Ադրբեջանի համար «կյանքի ու մահվան» հարց է:

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ