Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Անդիպլոմ ՔՊ-ականները՝ Լոռու մարզպետարանի պահանջված կադրեր

Անդիպլոմ ՔՊ-ականները՝ Լոռու մարզպետարանի պահանջված կադրեր
15.02.2019 | 03:29

Թե ովքեր օգտվեցին ոչ բռնի, թավշյա «հեղափոխության» պտուղներից, պարզ ու տեսանելի է ողջ հայ հանրույթին: Լոռիում պատկերը տեղայնացնելու համար բավարար է հետևյալ մեկ փաստի արձանագրումը. ի թիվս պետական կառույցներ սողոսկած պատահական կադրերի՝ Լոռու մարզպետարանում էլ հայտնվեցին ՔՊ մարզային ղեկավարության հովանավորությունը վայելող, շաուրմա պատրաստող կամ բենզալցակայանի նախկին աշխատակիցներ: Մասնավորապես, որպես ծրագրերի համակարգողներ ՔՊ-ական Անուշավան Խառատյանը աշխատանքի տեղավորվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության, Ասքանազ Հովհաննիսյանը՝ բնապահպանության բաժնում: Մեկ այլ ՔՊ-ականի՝ Տիգրան Գյոկչակյանին էլ պաշտոն զբաղեցնող քայլակից ընկերները տեղավորեցին անձնակազմի կառավարման բաժնում:


Տարածքային կառավարման մարմնում հարմար տեղավորված ՔՊ-ական նշված ակտիվիստների մեծ մասը նույնիսկ բարձրագույն մասնագիտական կրթության վկայական չունի, բայց Լոռու մարզպետարանի ղեկավարությունը հենց նրանց է աշխատանքի է ընդունել մարզպետարանի ոլորտային մասնագիտացված ստորաբաժանումներում:
Լուսանկարներում նշված հովանավորյալ ակտիվիստներն են՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, Լոռու նախկին փոխմարզպետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանի ջերմ ընկերակցությամբ:


Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ
Լոռի

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ