Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպես է Պուտինը ձգտում դառնալ …Պուտինի իրավահաջորդը

Ինչպես է Պուտինը ձգտում դառնալ …Պուտինի իրավահաջորդը
15.02.2019 | 13:26

2018-ի մարտին վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող նորից առաջադրվել իր ժամկետի ավարտին` 2024-ին: Արդեն մի քանի տարբերակներ են մշակված, որ նա պահպանի իշխանությունը` գրում է Բենժամեն Քենելը Les Echos-ում: 2024-ին Պուտինը, որ 2018-ի մարտին վերընտրվեց 77% ձայներով, իսկ այսօր նրան ձայն կտար ռուսաստանցիների միայն 40%-ը, արդեն քառորդ դար Ռուսաստանը կառավարած կլինի և կդառնա 72 տարեկան:

Թոշակի տարիք չէ՞: Ոչ ոք չի համարձակվում նրան այդ հարցը տալ: Հրապարակավ այդ հարցի վրա տաբու է դրված, բայց կուլիսներում կրեմլագետները ակտիվ բանավիճում են իրավահաջորդի մասին: «Ո՞վ կլինի Պուտինից հետո: Պուտինը: Միանշանակ»` գտնում է նախագահի աշխատակազմի նախկին անդամ, բարձրաստիճան պաշտոնյան, որ պահպանել է հարաբերություններն իշխանության հետ ու իր հաշվարկներն ունի: Պուտինը ոչ մեկին չի վստահում: Նա հավատում է միայն «կառուցվածքին»` մեխանիզմ, լավ յուղած ու ստուգված պտուտակներով ու զսպանակներով: Առաջին սցենարը 2008-ի «կառուցվածքի» կրկնությունն է, երբ Վլադիմիր Պուտինը իր ընկեր Դմիտրի Մեդվեդևին նշանակեց նախագահ ու ինքը դարձավ վարչապետ, որ լավ վերահսկի իշխանությունը:

Քննարկվում է ևս մեկ սցենար, որ նախատեսում է «կառուցվածքին» ևս մեկ հարկ ավելացնել ու ստեղծել «գերագույն կառավարչի» պաշտոն` հատուկ Վլադիմիր Պուտինի համար, որ նա մնա բարձր ցանկացած նոր նախագահից` ընտրված 2024-ին: «Գերագույն Խորհրդի նախագահի պես ինչ-որ պաշտոն»` հեգնում է լավ տեղեկացված մի լրագրող, որ պտտվում է իշխանական շրջանակներում: 2018-ին Կրեմլում նախագահը նրան ասել է` ինչ է լինելու 2024-ից հետո. «Ես չեմ կարող դասալիք լինել, իմ առաքելությունը դեռ չի ավարտվել»: Դա կարելի է մեկնաբանել, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է երկար մնալ իշխանության ղեկին, այսօր նա ՌԴ նախագահն է, գուցե հետո դառնա Ռուսաստան-Բելառուս միության ղեկավարը, կամ Ռուսաստանի շուրջ հավաքի խորհրդային նախկին մի քանի հանրապետությունների ու դառնա այդ միության նախագահը: Բոլոր դեպքերում այդ կառուցվածքները լինելու են ցուցափեղկ, որի հետևում նախևառաջ ուժայիններ են` բանակի ու անվտանգության ծառայությունների այն մարդիկ, որ ինչպես Վլադիմիր Պուտինը, տիրել են իշխանությանը 2000-ին Կրեմլ մտնելուց հետո: Մոսկվայում ոմանք գտնում են, որ բախվելով տնտեսական ստագնացիային (տնտեսական աճը հազիվ 2%-ի է հասնում, որ հեռու է Պուտինի խոստացած 4%-ից), սոցիալական դժգոհությանը (կենսաթոշակային բարեփոխման ու ԱԱՀ-ի աճի պատճառով) և Կրեմլի հանրաճանաչության կորստով (ռուսաստանցիների 60%-ը գտնում է, որ նախագահն անձամբ է պատասխանատու երկրի խնդիրների համար), այդ ուժայինները կցանկանան դիվերսիոն մանևր կազմակերպել:

Ընդհուպ` նոր կոնֆլիկտ Կիևի հետ Ուկրաինայում մարտին նախագահական ընտրությունների առիոթվ: Դա կշեղեր ուշադրությունը դժվարություններից ու լրացուցիչ ազդակ կտար Կրեմլին 2024-ի հեռանկարների առումով: Հին համակարգում նոր դեմքեր են հայտնվում: Օրինակ` 46-ամյա Ալեքսեյ Դյումինը, որ կարիերային սրընթաց աճ է ցուցադրում, նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալն էր, ՊՆ փոխնախարար, իսկ հիմա նահանգապետ է: Կամ` արդյունաբերության ու առևտրի 49-ամյա նախարար Դենիս Մանտուրովը` նույնպես ռազմական կոնգլոմերատի հովանավորյալ: Կան և այլ գործիչներ, նրանց Կրեմլը տեստավորում է արդյունավետության ու չեզոքության առումով, օրինակ` երկու նահանգապետեր Նիկիտինները (Գլեբը Նիժնի Նովգորոդում, Անդրեյը` Նովգորոդում): Հավելեք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Այս մարդիկ ամենահուսալիներն են համարվում ու լավագույն թեկնածուները` նրանց կարելի է վստահել բարձրագույն առաքելություն 2024-ին` վստահված անձինք Կրեմլի ստեղծած «կառուցվածքի» մեջ, բացի այդ` հնարավոր իրավահաջորդները:
Բենժամեն Քենել, Les Echos


Հ.Գ. Ֆրանսիացիները ինչու՞ են 5 տարի առաջ ընկնում: Առաջին հայացքից անհեթեթ կանխատեսումներ են 5 տարվա հեռանկարով, երբ մեկ տարին էլ ծրագրելը հնարավոր չէ 100 տոկոսով: Բայց Պուտինի իրավահաջորդի քննարկումները անընդհատ պտտվում են ռուսական ու արևմտյան մամուլի էջերում և սակավ չեն կանխատեսումները, որ նա չի պաշտոնավարի մինչև 2024-ը: Տարբեր պատճառներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ