Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»

Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»
19.02.2019 | 14:15

«Հրապարակը» գրում է. «Այս օրերին առողջապահության նախարարությունում 2019-ի պետպատվերի պայմանագրերն են կնքում։ Հետաքրքիր է, թե Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»։ Շատ ուշագրավ տվյալներ հայտնաբերեցինք ԱՆ կայքում։ Ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին՝ Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, 2019-ին կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։ Բայց ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա։ Նույնն արեց ժամանակին նաև Լևոն Ալթունյանը՝ իր «Վարդանանց» կլինիկայի պետպատվերն ավելացնելով։


Մեզ հետ զրույցում «Աստղիկի» մասին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ասաց, որ թվերը չի հիշում, պետք է նայել, թե որ ծրագրերով է աճել․ «Մենք նոր ուռուցքաբանական վիրահատությունների ծրագիր ենք սկսել, «Աստղիկն» իրականացնում է հեմոդիալիզի ծառայություններ, ծննդօգնություններ»»:

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ