Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օրհներգի թեման կրկին «գլուխ է բարձրացնում»

Օրհներգի թեման կրկին «գլուխ է բարձրացնում»
20.02.2019 | 23:21

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այդպես էլ չի հրաժարվում օրհներգը փոխելու մտքից: Facebook-ի իր էջում նա գրել է, որ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա տեքստի մրցույթ է հայտարարվում: Պարզվում է, որ ստացված տեքստերն ու մրցույթի արդյուքններն ամփոփելու համար անգամ աշխատանքային խումբ է ձևավորվել, որի կազմում կոմպոզիտորներ, բանաստեղծներ, հոգևորական ու ականավոր այլ դեմքեր կան:


Օրհներգի փոփոխության թեման, թե որքանով է ակտուալ, դեռ հարց է: Հարց է նաև, թե վերոնշյալ աշխատանքային խումբը պետական ի՞նչ կառույցի ենթակայության ներքո է գործում, ո՞վ է այդ խմբի աշխատանքներին պատասխանատուն, ի՞նչ կառույց է հանձնարարել օրհներգի փոփոխության հարցով զբաղվելու համար աշխատանքային խումբ ստեղծել:
Կարծում եմ` սա կեղծ օրակարգը հրապարակ նետելու հերթական փորձ է, որ նպատակ ունի սքողել առաջիկայում գլուխ բարձրացնող հնչեղ ու հասարակությանը ոչ դուրեկան ինչ-որ մի գործընթաց:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ