Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.03.2019 | 00:27

Առավել ցանկալի է իմաստություն ստանալ, քան ոսկի, և առավել բաղձալի է խոհեմություն ձեռք բերել, քան արծաթ։ Կյանքի շավիղները հեռացնում են չարիքներից, և արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը։ Խրատ ընդունողը բարիքների մեջ կլինի, և հանդիմանություն պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհից զգույշ գնացողը պահպանում է իր անձը, կյանքը սիրողը զսպում է իր լեզուն։ Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը` չար բարքը։


Առակներ 16. 16-18

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ