Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժենգյալով հացի փառատոն՝ Մարտակերտի Հաթերք գյուղում

Ժենգյալով հացի փառատոն՝ Մարտակերտի Հաթերք գյուղում
10.03.2019 | 13:37

Մայիսի-11-ին Արցախում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մեծ շուքով կնշվի Արցախյան Ժենգյալով հացի 2-րդ ամենամյա փառատոնը։ Միջոցառման մասին տեղեկացնում է «Էկոտուրիզը Արցախում» (Ecotourism_in_Artsakh) ֆեյսբուքյան էջը, նշում նաև. «Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով կներկայացնենք մեր ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով: Միջոցառումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով, հետաքրքիր խաղերով ու մրցույթներով և իհարկե անակնկալներով»։


Ժենգյալով հացը ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց, հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ։ Ժինգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստաված տափակ բլիթ է։ Ժենգյալով հացի խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։ Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, և կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի։

Դիտվել է՝ 4536

Մեկնաբանություններ