Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են

«Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են
14.03.2019 | 13:00

«Հրապարակը» գրում է. «Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։ Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն և կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը, եթե մտնի դատարան և անգամ չհաղթի Երևանի քաղաքապետարանին, բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ։
Երբ սեփականատերերի փաստաթղթերը ստուգվել են քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, նրանք ակնհայտորեն նեղվել են այս մեկի փաստաթղթերի առկայությունից, բայց դա նրանց չի կանգնեցրել»:

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ