Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ողջ կազմով լքել է Վենեսուելան

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ողջ կազմով լքել է Վենեսուելան
15.03.2019 | 18:23

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ողջ կազմով լքել է Վենեսուելան, դիվանագետները հայրենիք են վերադարձել հարկադրված՝ Կարակասը այս շաբաթ որոշել էր արտաքսել ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին և նրանց երեք օր ժամանակ տվել հեռանալու համար: «Սա ժամանակավոր քայլ է», - հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, պնդելով, թե դիվանագետները կվերադառնան, երբ Վենեսուելայում հաստատվեն ժողովրդավարական կարգեր: Մինչ այդ, Վաշինգտոնը հորդորում է Ամերիկայի քաղաքացիներին դուրս գալ Վենեսուելայից, փաստելով, որ հնարավոր խնդիրների դեպքում չեն կարող նրանց օգնություն տրամադրել:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ