Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայից կմնա միայն Անգլիան և Ուելսը

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայից կմնա միայն Անգլիան և Ուելսը
15.03.2019 | 18:26

Մեծ Բրիտանիան, որը հայտնի է իր խոհեմությամբ և ճշտապահությամբ, հանկարծ սկսեց բանանային հանրապետություն հիշեցնել, որը հապճեպ որոշումներ է ընդունում և խեղաթյուրում իրականությունը, գրում է The Washington Post-ի մեկնաբան Ֆարիդ Զաքարիան: «Մենք բոլորս հոգնել ենք դրամայից, բայց նկատի ունեցեք՝ Brexit-ը աղետ է լինելու»,- գրում է մեկնաբանը:


Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան կկորցնի գերտերության կարգավիճակը: Եթե Բրիտանիան լքի Եվրամիությունը, վատ լուր կլինի թե Մեծ Բրիտանիայի, և թե Եվրոպայի ու Արևմուտքի համար: Brexit-ի արտաքին քաղաքականության հետևանքները ամենաքիչն են քննարկվում, բայց կարող են ամենալուրջը լինել: Եթե Brexit-ը տեղի է ունենա, մի քանի տարում Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, հավանաբար, կթուլացնեն իրենց կապերը Մեծ Բրիտանիայի հետ՝ Եվրոպայի հետ դաշինքը պահպանելու նպատակով: Այդ դեպքում Միացյալ Թագավորությունից կմնան XXI դարի երեք տնտեսական բլոկներից որևէ մեկում չտեղավորվող Անգլիան և փոքրիկ Ուելսը: Brexit ի ճանապարհը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Մեծ Բրիտանիայի դանդաղ տնտեսական աճի՝ նվազագույն ինովացիաներով:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ