Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է150 հազար կոնկրետ մարդկանց

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է150 հազար կոնկրետ մարդկանց
16.03.2019 | 01:18

Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար կոնկրետ մարդկանց` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով` նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենկարևոր, սկզբունքային խնդիրը։

«Մենք առիթ ունե՞նք խոսելու նրանց ֆիզիկական անվտանգության մասին։ Այո, ունենք։ Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը։ Մեր մոտ էական հարց կա՝ պահպանել այն, ինչ վերաբերում է համապարփակությանը, մարդկանց անվտանգությանը։ Այստեղ մեր դիրքորոշումները շատ հստակ են», - նշեց նա:

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ