Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա

Նիկոլ Փաշինյան. Ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա
19.03.2019 | 21:32

Սահմանադրական բարեփոխումների այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, այդ շրջանակի վերաբերյալ որոշակի քննարկումներ կան` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանության օրակարգում կա՞ առաջիկայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը։

«Մեր Սահմանադրության մեջ այսօր սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանափակումներ կան, և մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները պատեհ չեն։ Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կան։ Ես գիտեմ, որ քննարկումներ կան, որ խորհրդարանական համակարգը նախագահականի հետ փոխելու, սակայն ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա այդպիսի անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեկ տարի էլ չկա, որ այս համակարգը գործում է։ Պետք է հասկանանք՝ այն ի վերջո ինչ է իրենից ներկայացնում», - ասաց գործադիրի ղեկավարը։ Վարչապետի համոզմամբ, Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, բայց ինքը չէր ցանկանա որևէ կանխորոշող հայտարարություն անել։

«Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք կոնկրետ փաստարկներ, թե ինչու է դա պետք անել։ Կարծում եմ՝ ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ