Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյանը՝ Ավշար գյուղի դպրոցի դասադուլի մասին

Արայիկ Հարությունյանը՝ Ավշար գյուղի դպրոցի դասադուլի մասին
21.03.2019 | 00:09

Երեկ էլ, այսօր էլ նախարության աշխատողներ են եղել Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում նաև ծնողները պիտի աջակցեն մեզ: Կարծում եմ, որ վերջնագրերով խոսելու տարբերակը, այն է՝ դպրոց չգնալ, մինչև տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները կարելի է լուծել, բայց ոչ վերջնագրերով ու իրենց երեխաների կրթության իրավունքը խախտելով», - ասաց նա: Արդեն մեկ շաբաթից ավելի է Ավշար գյուղի դպրոցում շարունակվում են դասադուլներ ու գործադուլներ՝ նորընտիր տնօրենի հրաժարականի պահանջով, տնօրենը չի պատրաստվում հրաժարական տալ:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ