ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ընթացիկ հարցերի՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ պատասխանելով հարցին, որ խոսվել է ԼՂ հակամարտության լուծման մասին հայկական կողմի զիջումների միջոցով:
«Պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել ՀՀ ու ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ ու այն բովանդակությունը, որը ներկայացրին որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, պարզապես իրականությանը չի համապատասխանում: Սա թերևս լավագույն գնահատականն է «մեր աղբյուրներով» լրատվության արժանահավատությանը: Հեռախսոազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ», - ասաց Աննա Նաղդալյանը: