«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը Թուրքիա կմեկնի

Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը Թուրքիա կմեկնի
21.03.2019 | 00:29

Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Ուինսթոն Փեթերսը կմեկնի Թուրքիա՝ պարզաբանումներ պահանջելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ ուղղված և 50 մարդու կյանք խլած ահաբեկչության ֆոնին հակասական մեկնաբանությունների համար:


Խոսքը Էրդողանի հայտարարության մասին է, որ հակամուսուլմանական նպատակներով երկիր մուտք գործողները իրենց պապերի նման «կվերադառնան դագաղներով»: Նախարարը դեմ առ դեմ պարզաբանումներ կպահանջի թուրքական կողմի հայտարարությունների առնչությամբ:


Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Թուրքիայի դեսպանի հետ 20 րոպե տևողությամբ զրույց էր ունեցել` պահանջելով, որ Էրդողանի հայտարարությունը հեռացվի թուրքական լրատվամիջոցներից: Մորիսոնը հայտարարել էր, որ մինչ հետագա քայլեր ձեռնարկելը կսպասի թուրքական արձագանքին՝ հավելելով, որ «բոլոր տարբերակները» քննարկվում են:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ