Իզմիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե 20-րդ դարասկզբին քեմալական շարժման ընթացքում, երբ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի զորքերը պայքարում էին Իզմիր քաղաքի համար, «գյավուրները (անհավատները) շպրտվեցին ծով»: Գյավուրներ ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել հույներին։
Հունաստանի ԱԳՆ-ն, դատապարտելով և անընդունելի համարելով Էրդողանի որակումները, նշել է, որ նմանատիպ հայտարարությունները վնաս են հասցնում թուրք-հունական հարաբերություններին։ Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայի նախագահը փորձում է ձայներ կորզել առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համար: