Հարավային Կորեայի գեղասահքի հավաքականի ներկայացուցիչները բողոքել են ամերիկուհի Մերայ Բելլի վարքագծից` համարելով, որ մարզման ժամանակ նա միտումնավոր վնասվածք է հասցրել իրենց գեղասահորդ Լիմ Յոն Սուին։ Նրանք համոզված են, որ իրենց գեղասահորդի հետ ամերիկուհու բախումը եղել է կանխամտածված, ինչի պատճառով էլ Սուին ոտքի պատռվածք է ստացել: Գեղասահորդների միջազգային ֆեդերացիան արդեն ձեռնամուխ է եղել բողոքարկման քննարկմանը: Հետաքրքիր է, որ երկու գեղասահորդներն էլ մարզվում են Միացյալ Նահանգներում, երկուսի մարզիչն էլ մեր հայրենակից Ռաֆայել Հարությունյանն է: Նշվում է, որ ողջ տարվա ընթացքում ամերիկացի գեղասահորդը չարախնդացել է կորեացու վրա, իսկ այս պարագայում էլ պարզապես հարմար առիթը բաց չի թողել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ