Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին

Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին
23.03.2019 | 15:40

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին` Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք պատրաստ ենք վաղվա մեր հանդիպմանը: Դուք պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը: Հայաստանի և Բոսնիա Հերցեգովինայի հանդիպումը` մարտի 23-ին, ժամը 23.45-ին:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ