Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կիպրոսը Վրաստանին տարածք է նվիրել

Կիպրոսը Վրաստանին տարածք է նվիրել
17.04.2019 | 20:58

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ որպես բազմադարյա բարեկամության նշան` Կիպրոսը Վրաստանին տարածք է նվիրում: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Թբիլիսիում հանդիպումից հետո խոսելով պատմական կապերի մասին՝ նա ասել է, որ 10-րդ դարից Կիպրոսում վրացիներ են բնակվել, եկեղեցի կառուցել, որից ավերակներ են մնացել, և հիմա Կիպրոսի Հանրապետությունը այդ շրջանում տարածք է նվիրում Վրաստանին՝ նոր եկեղեցի կառուցելու համար:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ