Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
23.04.2019 | 00:00

Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանն այսօր մերժեց Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Մերժման հիմքը Գրիգորյանի բուն գործն արդեն դատարան ուղարկելն է։ Որոշումը անակնկալ չէր պաշտպանական կողմի համար, սակայն այս դեպքում, փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով, հաճելիորեն զարմացել են՝ «առաջին անգամ օրինական որոշում է կայացվել»: «Երևի թե Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդման սկսվելու պահից սա Մարինե Մելքոնյանի կամ Արսեն Նիկողոսյանի միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է։ Քանի որ գործն արդեն ուղարկվել է դատարան և տվյալ պարագայում կստացվեր, որ դատարանը եթե բավարարեր էս միջնորդությունը, դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից։ Այսինքն՝ մի հրաշք տեղի ունեցավ, երբ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց, թեկուզ և դա մերժումն էր: Այս դեպքում դա բավարարելը կլիներ օրենքի խախտում», - մեկնաբանեց փաստաբանը:


Գրիգորյանի պաշտպանները նրան գրավով ազատ արձակելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Դրանց հստակ թիվն անգամ փաստաբանը չի հիշում: Միջնորդություններից միայն մեկն էր բավարարվել և Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակով հայտնվեց ազատության մեջ, հետո նորից կալանավորվեց:
Մանվել Գրիգորյանը մարտից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Փաստաբանների պնդմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջի, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է որպես նախկին իշխանության օրոք ընդդիմադիր գործիչներին ազատազրկած դատավոր։

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ