Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով է ասել՝ փողոց փակելը քաղաքացու իրավունքն է, իսկ Թուրքիայի դրոշն այրելը՝ ոչ

Ով է ասել՝ փողոց փակելը քաղաքացու իրավունքն է, իսկ Թուրքիայի դրոշն այրելը՝ ոչ
26.04.2019 | 03:22

Եղեռնի զոհերի ոգեկոչման այս օրերին այնպիսի քննարկում է ծավալվել համացանցում, որ ուզում ես հասկանալ, լավ, այս երկրում չկա՞ն առավել էական հարցեր, խնդիրներ։ ՈՒ էլի դրոշի մասին, բայց այս անգամ Թուրքիայի դրոշի, ավելի ճիշտ, այն այրելու մասին։ Զարմանալի է, բայց բողոքի այս ձևը տարիներ շարունակ իրականացվում է, սակայն այդ երևույթը երբեք այսքան ընդդիմախոսներ չի ունեցել։ Անկախ հանգամանքից, ով է կողմ դրոշ այրելուն, ով՝ ոչ, ակնհայտ է` դա համահայկական այն հարցը չէ, որ պիտի ալեկոծեր որոշ շրջանակների։ Սա ընդամենն ազգային որոշ ուժերի արդարության պահանջի արտահայտման ձև է։ Ընդամենը։ Ի վերջո, շատ երկրներում ազգային ուժեր կան, որոնք երբեմն նման քայլերի են գնում, բայց դա այդ երկրներում նորմալ է դիտվում, ինչու՞ հանկարծ սկսեցինք այս տարի այսքան մեծ աղմուկ բարձրացնել Թուրքիայի դրոշն այրելու շուրջ։ Ո՞վ է ասել, որ բոլորը նույն կերպ պետք է ցավեն 1,5 մլն անմեղ զոհերի համար։ Իսկ առավել պրագմատիկները, որոնք կարծում են, թե դրոշ այրելով հնարավոր չէ Թուրքիային բան հասկացնել կամ պատմական ճշմարտությունը աշխարհին ներկայացնել, թող իրենք էլ իրենց սցենարով առաջ գնան, այլ տարբերակներ առաջարկեն հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ և այդ ուղղությամբ աշխատեն։ Ո՞վ է խանգարում, չԷ՞ որ դրոշն այրելով նրանց ծրագրերը հաստատ չեն խափանվի։ Ամեն մեկը պայքարի իր ձևն ունի։


Անկախ կուսակցական պատկանելությունից, սա որոշ մարդկանց քաղաքացիական դիրքորոշումն է։ Ինչու՞ է ոմանց թվում, թե ճանապարհ ու փողոց փակելը քաղաքացու իրավունքն է, իսկ Ցեղասպանությունն այսօր էլ ժխտող երկրի դրոշն այրելը` ոչ։ Պետք է նաև հանդուրժող լինել ազգային ուժերի հանդեպ, որովհետև շատ հաճախ իշխանությունների համար նրանք վահան են դառնում դրսում՝ ինչ-ինչ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։ Այնպես որ, գոնե Քաղաքացու օրվան ընդառաջ մի փոքր հարգանք դրսևորեք այլ մտածողություն և դիրքորոշում ունեցող մարդկանց հանդեպ, եթե անգամ նրանց քայլերը անիրատեսական են ու ձեզ համար անընդունելի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ