Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայիսի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի կունենա գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի աճյունի վերահուղարկավորումը

Մայիսի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի կունենա գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի աճյունի վերահուղարկավորումը
01.05.2019 | 21:38

Մայիսի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանի վերահուղարկավորումը։ Այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայկական ժողովրդական շարժման՝ Լիբանանի և Սիրիայի կառույցը։ Նրանում ասվում է.


«Հայկական Ժողովրդային Շարժումի Լիբանանի եւ Սուրիոյ կառոյցը, կ’ողջունէ նորագոյն ազգային ազատագրական պայքարի ռահվիրայ կազմակերպութեան՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր հայր, յանուն ազգային անժամանցելի իրաւունքներու ձեռքբերման զինեալ պայքարի շեփորի հնչիւնները առաջինը արձակած՝ Գուրգէն Եանիգեանի աճիւններու Հայաստան տեղափոխումը եւ հայրենի հողին՝ Եռաբլուրի կազմակերպութեան նահատակներու յուշահամալիրին մէջ ամփոփումը:

Մենք լիայոյս ենք, որ աշխարհի տարբեր անկիւններուն սփռուած եւ օտար հողերուն մէջ ամփոփուած ազատագրական պայքարի նահատակներու աճիւններուն Հայաստան տեղափոխման գործընթացը, որուն ուղղութեամբ երկար տարիներու վրայ ծրագրային եւ նախապատրաստական աշխատանքներ կատարուած էին արդէն, այս առաջին քայլով իր անկասելի մեկնարկը կ’արձանագրէ ու կը վերածուի համազգային իղձերու իրականացման իւրօրինակ երեւոյթի:

Այս առիթով կոչ կուղղենք հայրենի մեր ժողովուրդին, որ խուռներամ շարքերով ներկայ գտնուի, կիրակի՝ 5 մայիսին Եռաբլուրի մէջ նախատեսուած միջոցառմանը եւ իր յարգանքի տուրքը մատուցէ հերոսի յիշատակին:

Փառք ազգային ազատագրական պայքարի բոլոր նահատակներուն:

Պէյրութ, 30 Ապրիլ 2019

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՒ ՍՈՒՐԻՈՅ ԿԱՌՈՅՑ»։

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ