Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վերաքննիչը ստացել է Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

Վերաքննիչը ստացել է Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին
30.05.2019 | 22:59

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան մուտք է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը: Դատարանի գրասենյակի պետ Աննա Աղայանը փոխանցեց, որ էլեկտրոնային եղանակով գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, նա առաջիկայում որոշում կկայացնի վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին: Գործի նյութերը Վերաքննիչ է փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, նա Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելուց երկու օր հետո կասեցրեց գործի վարույթը և ուղարկեց Սահմանադրական դատարան:

Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության և գործը կասեցնելու դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչները: Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ գործի նյութերը Դավիթ Գրիգորյանի համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել: Երեկ էլ հայտնի դարձավ, որ դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար:

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ