Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անցած ճանապարհից հնարավոր չէ հրաժարվել

Անցած ճանապարհից հնարավոր չէ հրաժարվել
31.05.2019 | 17:43

Երբ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը զայրանում է, որ նրան լրագրողները միայն նախկին իշխանություններին առնչվող հարցեր են տալիս, զարմանք է հարուցում։ Նախ հիշեցնենք նրա դիտարկումը. «Երբ գալիս եմ, հինգ հարց ունեք՝ Քոչարյանից, Սերժից, Մարտի մեկից։ Լավ, անհարմար չէ՞։ Էսօր եքա տնտեսություն ա հզոր, հեղափոխություն ա եղել, ժողովուրդը սպասելիք ունի, որ ինչ-որ մի լավ բան պիտի լինի։ Տնտեսություն ասեք, հարկային դաշտ ասեք, ներդրումներ ասեք, մի բան ասեք։ Ոչ մի բան չեք ասում, ես ուզում եմ, որ մեր տեսակետը, առաջարկը ասենք, որ ժողովրդին ոգևորենք»։ Պետք է հիասթափեցնենք Ծառուկյանին, այդ հարցերը պարբերաբար տրվում են քաղաքական գործիչներին, առավելապես խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին։ Այ, եթե նախկինում էլ շատ հաճախ իր այցելությամբ խորհրդարանը «պատվեր» Ծառուկյանը, նրան էլ շատ հաճախ նույն թեմաների մասին հարցեր կտրվեր։


Սակայն առավել կարևոր հանգամանքի մասին է վկայում Ծառուկյանի այս դժգոհությունը։ Որքան էլ նա իրեն դուրս դնի նախկին ղեկավարների հետ ունեցած կապերից, այնքան ավելի շատ են նրան այդ լուրերը «կպնելու»։ Ի վերջո, նա այսօրվա կարգավիճակին հասել է հենց նրանց «դաբրոյով», շատ հաճախ էլ ուղիղ աջակցությամբ, հիմա ու՞մ է փորձում այլ բան համոզել, թե՞ ինչ-որ մեկը կհավատա, որ նա կարող էր ինքնուրույն օլիգարխի կամ այսօրվա "տերմինով" ասած սեփականատերի համբավը ձեռք բերել։ Ի դեպ, Ծառուկյանի լավ կողմերի մասին չի հուշում նաև այն, որ նա այդքան հեշտությամբ նախորդ իշխանություններին «մոռացության գիրկն» է ուղարկում՝ նորերին հաճոյանալու համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ