Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իմաստությունը անցողիկ ժամանակավորից հավիտենականը պեղելու արվեստն է

Իմաստությունը անցողիկ ժամանակավորից հավիտենականը պեղելու արվեստն է
11.06.2019 | 00:18

Ո՞վ է այսօր մեզ առաջնորդում դեպի հավիտենական արժեքներ. թույլ տվեք այդ հարցը առկախ թողնել` հայցելով բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր վստահ են, թե գիտեն պատասխանը:


Միգուցե մարդկային հասարակության հետզարգացման պատճառներից կարևորագույնը այն է, որ քչերը գիտեն. ինչպես ավելորդ սեփական քաշը, այնպես էլ ավելորդ նյութական ինչքը իսկապես էլ ավելորդ են, ավելին` կյանքի հետ քիչ համատեղելի: Հոգին անտեսանելի, անշոշափելի ու մեր օրերում, որպես կանոն, անզգալի է, բայց դրանից չի փոխվում մարդու` հոգևոր էակ լինելու փաստը: Հետևաբար, մարդու կյանքը արժևորվում է հոգևոր իրողություններով, ավելի ճիշտ` իր կյանքում դրանց առկայությամբ կամ բացակայությամբ: Մարդը սնում ու խնամում է իր մարմինը, քողարկում կամ ի ցույց է հանում այն` յուրաքանչյուր դեպքում կենտրոնանալով մարմնավոր ցանկությունների վրա: Աստված երբեք չի իրավազրկում մարդուն` փաստում է Սուրբ Գիրքը, խնդիրը միայն հասկացությունները ճիշտ սահմանելն է: Այսօր «մարդը» ավելի հաճախ անհասկանալի բնութագրով էակների հորջորջում է, քան աստվածակերպ էակին բնութագրող բառ: Մարդու իրավունքներն էլ վայ են դարձել մարդկանց գլխին: Դարվինիզմի «վերին» օղակները խեղդում են արարչության պսակը: Տարատեսակ թափթփուկները, ճանճերին (դևերին) բնակության հրավիրող աղբի սորոսոտ տոպրակները գարշահոտում ու վարակ են տարածում բոլոր հնարավոր ուղղություններով:

Առանց այդ էլ հասարակության «ավանդապահ» հատվածը ընդունված կարգ է դարձել ամենաթանկ, ամենակարևոր ու ամենալավ հասկացությունները հայհոյանքի վերածելը, այսօր դրանց է գումարվում հոգեմարմնական բոլոր հնարավոր խեղումների կրողների կողմից հոգևոր ամենանվիրական իրողությունների հանդեպ թյուր, սրբապիղծ, անարգական վերաբերմունքը: «Սեր», «հավատ», «աստված» հասկացությունները ևս թյուրըմբռնողների առաջին գծում են, իսկ Տիրոջ օրը` Կիրակին` Միաշաբաթը, այն է` շաբաթվա առաջին օրը, դեռ դարեր առաջ շաբաթ օրվա հետ սահուն կերպով դարձավ շաբաթվա վերջին օր: Մարդու մեկուսացումը քրիստոնեական իմաստությունից կատարվել է աստիճանաբար և հետևողականորեն: Մարդուն նենգաբար ու գաղտնածածուկ հնարքներով զրկեցին կյանքի իսկական իմաստից:


Անիմաստ է մարդու կյանքը, եթե այն հավիտենության համար չի ապրվում, որովհետև ամեն ժամանակավոր ու անցողիկ բան անիմաստ է, որովհետև եղած իմաստն էլ չի ամրագրվում, այլ ցնդում է թույլ շամանդաղի նման, որ անհնար է ձեռքում պահել, այլ միայն կարելի է միառժամանակ պարուրվել դրանով, իսկ երբ այն վերջնականապես ցնդում է, մարդու դեմ հառնում է դաժան ու անշտկելի իրականությունը` զուրկ որևէ մխիթարիչ հեռանկարից: «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. 2;15-17): Աշխարհի սերը մերժել և սեփական ցանկությունները հաղթահարել կարող է միայն նա, ում համար Աստծո կամքը կատարելը հանապազօրյա հացի պես է, և ով կարող է կրկնել Նրա նման. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ Նրա՛, Ով Ինձ ուղարկել է, և կատարեմ Նրա գործը» (Հովհ. 4;34): Միայն թե, հաստատաբար և արդարացիորեն նկատենք, որ եթե անհատն անձնապես ծանոթ չէ Նրա հետ, կամ ճանաչելով մերժում է, ապա դատապարտված է Նրան անծանոթ ու մերժող բոլոր ազգերի ու անհատների հետ բանտվելու ժամանակավորի ու անցողիկի անողոք զնդանում: Նա՛ ազատագրեց մարդուն այդ զնդանից: Նա մի Դուռ է, Որով մտնողը իրեն հայտնաբերում է իր հոգու հավիտենական սնուցումը ապահովող միջավայրում, հետևապես, ձեռք է բերում հավիտենական լինելության երաշխիքներ:


Մարմնի և աչքերի ցանկությունները անսպառ են` ի տարբերություն երկրային կյանքի` մեզ համար սահմանված ժամանակի, դրանք բավարարելու համար աշխարհի առաջարկությունները բազմաթիվ են` ի տարբերություն հոգին սնուցելու համար անհրաժեշտ միակ բաղադրիչի` Աստծո Խոսքի, որի շնորհիվ միայն մարդու հոգին արդյունավորվում է ու պտղաբերում:
Աղբի տակառի վրա «մեղր» պիտակը կպցնելով` նրա բովանդակությունը չես փոխի, որովհետև տակառի վրա կուտակված ճանճերը և մեղուների բացակայությունը կմատնեն դրա «էությունը», ադամանդը ցեխոտելով չես արժեզրկի, որովհետև այն ազնիվ է: Իմաստությու՛ն ձեզ:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ