ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

The Guardian-ի անդրադարձն Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններին

The Guardian-ի անդրադարձն Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններին
18.06.2019 | 22:12

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կտրուկ սրացման ֆոնին Тhe Guardian-ը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մայքլ Էյջ Ֆաչսի անդրադարձը Մերձավոր Արևելքում հասունացող պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ:

«Թրամփի վարչակազմն Իրանի հարցով մոլեգին տենդի մեջ է, և այդ տենդն ավելի վտանգավոր է դառնում: Օմանի ծոցում նավթային լցանավերի դեմ հարձակումից հետո (ԱՄՆ-ն այդ ամենի համար մեղադրում է Իրանին) Իրանի դեմ հռետորաբանությունը հասնում է գագաթնակետին: Սենատոր Թոմ Քոթոնը կոչ է արել վրեժ լուծել ռազմական հարվածով, իսկ The New York Times-ի հոդվածագիր Բրեթ Ստեֆենսը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է Իրանի նավատորմը կործանելու սպառնալիք հնչեցնի: Սա, իհարկե, զարմանալի չէ որևէ մեկի համար, ով հետևում է Վաշինգտոնում Իրանի հարցով իրականությունից կտրված «բանավեճին»»,-սկսում է հեղինակը: Նա գրում է, որ Իրանի կառավարությունը, իր համոզմամբ, վտանգավոր է, ճնշում է սեփական ժողովրդին, հովանավորում է Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը, սակայն, ըստ Ֆաչսի, հարցն այս պահին ոչ թե Իրանի լավը կամ վատը լինելն է, այլ այն, թե որն է այդ երկրի ներկայացրած սպառնալիքները չեզոքացնելու լավագույն մարտավարությունը: «Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի օրոք առաջնահերթություն էր Իրանի միջուկային ծրագրի զարգացման դադարեցումը: Տարիներ տևած և զգուշորեն համակարգված միջազգային պատժամիջոցների արդյունքում Օբամայի վարչակազմն Իրանի միջուկային ծրագրի զարգացումն արգելող համաձայնագիր կնքեց:

Սակայն դա չի գոհացնում նրանց, ովքեր տարված են մոլեգին տենդով»,-շարունակում է հեղինակը: Նա հիշեցնում է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը ևս այդ տենդի ճիրաններում է, դեռ 2015-ին էր նա կոչ անում ռմբակոծել Իրանը:
«Այս ամենն ինձ հիշեցնում է այն անխոհեմներին, որոնք 2017թ. խոսում էին Հյուսիսային Կորեան ռմբակոծելու մասին. իսկ չէ՞ որ դրանից կարող էր միջուկային պատերազմ սկսվել: ԱՄՆ դաշնակիցները՝ Եվրոպայից մինչև Ասիա, շփոթված են նրանից, թե որքանով է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը լի մոլեգին տենդով. նրանց զարմացնում է՝ ինչը կարող էր ԱՄՆ-ին ստիպել հրաժարվել Իրանի հետ այդքան հաջող համաձայնագրից (Թրամփը 2018թ. մայիսին միակողմանի դուրս է եկել դեռևս Օբամայի օրոք «միջնորդ վեցյակի» և Թեհրանի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից-tert.am)»,-գրում է Ֆուչսը՝ «վտանգավոր» զուգահեռներ անցկացնելով ստեղծված իրավիճակի և 2003թ. ամերիկյան զորքերի կողմից Իրաք ներխուժման հետ: Թեև Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն բախման ռիսկը շատ մեծ է:


«Ամերիկան պետք է լուրջ մտածի Իրանի հարցի շուրջ: Մենք պետք է հասկանանք, որ Իրանը փոքր չէ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունն առաջնորդվի մոլեգին տենդով»,-գրում է Ֆուչսը:
Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն բավականաչափ օգնում է Իսրայելին, ուստի՝ այդ երկիրը կարող է ինքն իրեն պաշտպանել: Բացի այդ Ամերիկան չպետք է կուրորեն աջակցի Իրանի համար թշնամական երկրներին՝ Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, որոնց կառավարությունները գործում են այն նույն մեղքերը, որոնց համար մեղադրում են Իրանին: «Արդյունավետ մարտավարություն մշակելու համար Ամերիկան պետք է իրեն Իրանի տեղը պատկերացնի: Մոլեգին տենդով տարված` ԱՄՆ-ն պետք է երկխոսություն սկսի Թեհրանի հետ: Տարիներ առաջ ճնշման գործադրման և դրան զուգահետ երկխոսության համադրումը միջուկային համաձայնագրի տեսքով արդյունք տվեցին»,-գրում է Ֆուչսը:


Վերջում նա նախազգուշացնում է, որ Իրանն իր հերթին կարող է ամեն ինչ անել ստեղծված ճգնաժամն ավելի խորացնելու համար. դրա հետևանքով կմեծանա իրական պատերազմի վտանգը: «Այժմ մեզ հարկավոր է ազատվել մոլեգին տենդից, լուրջ խոսակցություն սկսել Իրանի հարցի շուրջ, իրական մարտավարություն մշակել և այդ երկրի հետ իրական երկխոսություն սկսել»,-եզրափակել է Ֆուչսը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ