ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին երեքշաբթի ցուցմունք է տվել 2016-ի Եվրոպայի առաջնության անցկացման տեղի ընտրության մասին գործով, որը կայացել է Ֆրանսիայում՝ տեղեկացրել է Պլատինիի պաշտոնական ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Ալկյեն:
Այսօր հայտնի էր դարձել, որ Պլատինիին կալանքի տակ են առել 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրության հարցով կոռուպցիոն կասկածանքով: Փաստաբան Ուիլյամ Բուրդոնը Պլատինիին որպես վկա է հրավիրել, սակայն Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցները ձերբակալել են ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին, երբ ժամանել է: Փաստաբանի խոսքով՝ Պլատինին իրեն հանգիստ է պահում, պատասխանում է հարցերին, այդ թվում և Եվրո-2016-ի անցկացման վայրի ընտրությունների վերաբերյալ:
2015-ի վերջին Պլատինին, որը զբաղեցնում էր նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը, 8 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Հեռացման համար պատճառ է դարձել Յոզեֆ Բլատերի կողմից 2011-ին Պլատինիի հաշվին ՖԻՖԱ-ի միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկի չափով փոխանցումը: