Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուսաստանը և Իրանը նոր նախագծեր են քննարկում

Ռուսաստանը և Իրանը նոր նախագծեր են քննարկում
18.06.2019 | 22:15

Իրանը և Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծեր նավթի-գազի ճյուղում և էլեկտրաէներգետիկայի բնագավառում, ըստ որում Իրանը շահագրգռված է իր տարածքում ջերմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման և արդիականացման նախագծերին Ռուսաստանի ընկերությունների մասնակցության հարցում՝ հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքին հարցազրույցում՝ նշելով, որ ռուս-իրանական էներգետիկական նախագծերը մնում են հիմնական ուղղություններից մեկը: «Քննարկվում են մի քանի նախագծեր. դրանք թե՛ նավթի-գազի ճյուղն է և թե՛ համատեղ նախագծերն էլեկտրաէներգետիկայի բնագավառում: Իրանը շահագրգռված է ջերմային էլեկտրակայանների արդիականացման, հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման հարցում. շատ շատ նախագծեր կան այդ ճյուղում, և Ռուսաստանի ընկերությունները պատրաստ են մասնակցելու»,- ասել է նա:


Նովակը նշել է երկրների միջև հարաբերությունների ակտիվ զարգացումը տրանսպորտի, արդյունաբերության և դեղագործության ոլորտում:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ