«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ոչ մի իշխանության օրոք դատավորներն այսքան վախվորած չեն գործել»

«Ոչ մի իշխանության օրոք դատավորներն այսքան վախվորած չեն գործել»
28.06.2019 | 02:07

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)


-Պարոն Պետրոսյան, Հայաստանում սահմանադրական ճգնաժա՞մ է սկսվել։
-Սահմանադրական ճգնաժամ չկա, բայց կան Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակների մղող մարդիկ։ Չեմ ասում, թե ունենք կատարյալ Սահմանադրություն, սակայն այսօր ծագած խնդիրների առնչությամբ իրավական տարակարծություններ չեն կարող լինել։ Այլ բան է, որ առանձին մարդիկ հակված են Սահմանադրությունը մեկնաբանելու իրենց ճաշակին, քիմքին հարիր։
-Այսօր Հայաստանում արդարադատության համակարգն ի՞նչ օրեր է ապրում։
-Ողբալի օրեր։ Բացարձակապես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում սրբադասվելու ենթակա դատավորներ ունենք, որ Հայաստանի դատական համակարգը սրբերի միավորում է։ ՈՒնենք շատ դատավորներ, որոնցից վայրկյան առաջ պիտի ազատվել, բայց ունենք նաև այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում արդարադատությունն այսօր գլուխը կախ սպասում է հաջորդ հարվածին։ Այսպես չի կարող լինել։ Եթե քաղաքացին, որ բանուգործ չունի, դատարանի դուռ է փակում, դատավորին հրում, գցում գետնին, նշանակում է՝ արդարադատության հեղինակությունը գետնին է հավասարվել։ Այս իրավիճակում ինչպե՞ս կարող ենք խոսել ոլորտի զարգացման մասին։ Ոչ մի իշխանության օրոք դատավորներն այսքան վախվորած չեն գործել։ Նախկինում եղել են հրահանգներ, զանգեր, սա ժխտել չենք կարող, բայց որ համատարած վախի այսպիսի մթնոլորտում աշխատեն դատարանները, երբեևէ չի եղել։
-Որպես իրավաբան, Ձեզ հասկանալի՞ է, ի վերջո, ինչ է անցումային արդարադատությունը, վեթինգը։
-Ոչ, ես չգիտեմ ում մտքի թռիչքն է այդ վեթինգը, անցումային արդարադատությունը։ Իրենք այնքան ապիկար գտնվեցին, որ մինչև այսօր այդ ամենի մասին այդքան խոսում ենք, բայց հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե դա ինչ է։ ՈՒրեմն իրենք լավ չեն բացատրում։ Մի՞թե մատչելի լեզվով հնարավոր չէ բացատրել, թե ինչ է անցումային արդարադատությունը, դրա ներդրման անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա։ Արդյո՞ք հաշվարկված են այն ռիսկերը, թե դրա սխալ ներդրման դեպքում ինչպիսի իրավաչափ շահեր կարող են տուժել։ Այս ամենը թողած` օտարաեզրույթ արտահայտություններ են անում, իբր իրենք եվրոպաներում եղած տղերք են... Տեսնենք` ինչ նախագիծ են բերելու։
-Հնարավո՞ր է այս քայլերից հետո դատաիրավական համակարգը հետքայլ գրանցի։
-Իհարկե, փորձը ցույց է տալիս, որ որևէ երևույթի արհեստական տեղայնացումը երբեք չի կարող ցանկալի արդյունք տալ։ Եթե անգամ զարգացած երկրներում դա արդյունք է տվել, չի նշանակում, որ կարող ես նույնությամբ ներդնել մեզ մոտ՝ հաշվի չառնելով մեր երկրի առանձնահատությունները։ Ինչու՞ ենք այսպիսի շտապողականություն ցուցաբերում։ Ոչ մեկը դեմ չէ արդարադատության ոլորտի կատարելագործմանը, բայց ինչու՞ են 1-2 ամսում ուզում այդ օրենքներն ընդունել։
-Ըստ Ձեզ, ո՞րն է շտապողականության պատճառը։
-Կարծում եմ` դա պարտադրվում է դրսից, իրենք էլ այլ տարբերակ չունեն, քան, ժողովրդի կամքին հակառակ, իրականացնել պարտադրանքը։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ